Դուք միշտ կարող եք դիմել Ձեր փաստաբանին կամ հանդիպում նշանակել՝ Ձեր վարչական իրավիճակը քննարկելու նպատակով։ Էլ. նամակ ուղարկեք icamsupport@ibz.fgov.be հասցեով կամ զանգահարեք 02 488 97 77 հեռախոսահամարով։
Կարող եք նաև առանց նախապես պայմանավորվելու այցելել գրասենյակ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 09։00-ից մինչև 12։00.
  • Բրյուսել՝ Pachecolaan 44, 1000 Brussels
  • Անտվերպեն՝ Italiëlei 4/bus 1, 2000 Antwerp
  • Լիեժ՝ Rue de Fragnée 2, 4000 Liège 
Անձնակազմի անդամը, որին Դուք դիմել եք, այդ որոշումը փոխել չի կարող։ Նա միայն կարող է տեղեկություններ տալ Ձեր իրավիճակի և առկա տարբերակների մասին։